Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Չինաստանից Իտալիա է հասել բժշկական պարագաների, այդ թվում՝ դիմակների և շնչառական սարքերի խմբաքանակը, որը կօգնի հաղթահարելու կորոնավիրուսի աճող ճգնաժամը:
Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանում անցյալ տարվա վերջին և այդ ժամանակվանից ի վեր տարածվել է աշխարհում: Չինաստանից հետո Իտալիան երհրորդ տեղում է. 1,016 զոհված և 15 113 հաստատված դեպքեր։
Չինաստանի՝ ինը մասնագետից կազմված բուժանձնակազմը ժամանել է հինգշաբթի ուշ երեկոյան՝ 30 տոննա սարքավորումներով Չինաստանի Կարմիր խաչի կողմից կազմակերպված թռիչքով։
«Այս պահին մենք ունենք այս դիմակների կարիքը: Մեզ անհրաժեշտ են ռեսպիրատորներ, որոնք Կարմիր խաչը նվիրաբերում է կառավարությանը: Սա, անկասկած, իսկապես կարևոր նվիրատվություն է մեր երկրի համար»,- ասել է Իտալիայի Կարմիր Խաչի ղեկավար Ֆրանչեսկո Ռոկկան:
Ի տարբերություն Չինաստանի՝ Իտալիայի՝ Եվրամիության գործընկերները այս ամսվա սկզբին մերժեցին Հռոմի՝ բժշկական պարագաներով օգնելու խնդրանքները, քանի որ նրանք պետք է ապահովեին դիմակներ և այլ սարքավորումներ իրենց իսկ քաղաքացիների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







