Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:42

Ադրբեջանում և Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր դեպքեր

Կորոնավիրուս է հայտնաբերվել  Իրանից վերադարձած  Ադրբեջանի ևս երկու քաղաքացու մոտ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ հղում անելով երկրի կաբինետի ներքո գործող օպերատիվ շտաբին:

Ըստ տեղեկությունների՝ այժմ նրանք գտնվում են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում, իրենց նորմալ են զգում, և նրանց վիճակը կայուն է: Հաղորդվում է, որ անհրաժեշտ բուժումից հետո հիվանդանոցից դուրս են գրվել Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնց մոտ նախկինում կորոնավիրուսով էր ախտորոշվել:

Գործակալությունը նշում է, որ 10 հոգի ներկա պահին հիվանդանոցում ստանում է կորոնավիրուսի բուժում: Նրանցից 8-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի և Գերմանիայի:

Նաև Ադրբեջանի Նախարարների կաբինետը չեղյալ է հայտարարել մարտի երրորդ տասնօրյակում Նովրուզի տոնակատարությունները: Այդ արգելքը վերաբերում է Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում տոնակատարություններին:

Վրաստանում ևս հայտնաբերվել են  կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է մինչև 23-ի:

«Վարակվածների թիվը 23-ն է, կարանտինային ռեժիմում է 126-ը, հսկողության տակ՝ 46 մարդ», — գործակալությունը մեջբերում է կառավարության կողմից ստեղծված հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում տեղադրված հաղորդագրությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+