Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ժամանակ նշված 9 կասկածելի դեպքի թեստերի պատասխանները բացասական են եկել։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կասկածելի դեպքերը թեստավորվել են: Կասկածելի դեպք ասելով` նկատի ենք ունենում այն, երբ անձը շփվել է ռիսկային երկրների քաղաքացիների հետ կամ սիմպտոմներ ունի, այդ ժամանակ որոշվում է ստուգել: Ասեմ, որ գործընթացը շարունակական է լինելու։ Եթե կլինեն կասկածելի դեպքեր, ապա կստուգվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիների, կորոնավիրուսով ախտորոշված հայրենակցի մոտ նկատելի բացասական փոփոխություն չկա, ջերմություն ևս չունեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







