Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում»,- գրել է Թորոսյանը։
Առողջապահության նախարարն այս պահին մեկնում է այս պահին Ծաղկաձոր՝ այցելելու Գոլդեն Փելես հյուրանոցում գտնվող քաղաքացիներին։
«Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»,- գրել է Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







