ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Այս մասին գրառում է արվել նախարարության ֆեյսբուքյան էջում։
«Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարկաներից խուսափելն է:
Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն»,-ասված է գրառման մեջ:
Համաձայն աղբյուրի՝ կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







