Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:42

Ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա. Աննա Հակոբյանը մասնակցել է հուշագրի կնքման արարողությանը

Ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա. Աննա Հակոբյանը մասնակցել է հուշագրի կնքման արարողությանը

Հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացում, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի ծառայությունների տրամադրում. այս ամենն ապահովելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարաությունից։

Նպատակը Հայաստանում COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

Հոգեկան առողջության խնդիրները կառավարության հոգածության ներքո են, պետական աջակցությունը վերջին տարիներին այս ոլորտի լուրջ առաջընթացի խթանիչ ուժն է դարձել: Հոգեկան առողջությունն ու ընդհանրապես այս ոլորտի հետ կապված խնդիրները նաև վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում են: Վերջինս մասնակցել է հուշագրի կնքման հանդիսավոր արարողությանը: Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իր ներկայությամբ աշխատանքի կարևորությունն ընդգծելու համար:

«Հոգեկան բարեկեցությունը յուրաքանչյուրիս կյանքի որակի հիմնաքարն է. այս գիտակցումով էլ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կոալիցիայի ստեղծումը, որը կնպաստի պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը, իսկ արդյունավետ և շարունակական գործակցությունը թույլ կտա դիմակայելու հոգեկան առողջության մարտահրավերներին»,- բացման խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պիտակավորումը հաճախ արգելքներ է ստեղծում մարդկանց համար՝ դիմելու մասնագետին: Իսկ վաղ դիմելիությունն օգնում է կանխարգելել հաշմանդամությունը, լուրջ խնդիրների առաջացման ռիսկը:

«Վստահեցնում եմ, որ ԱՀԿ-ն ցանկացած հնարավոր միջոցներով կաջակցի հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, համայնքային մակարդակում հոգեկան առողջության արդյունավետ ծառայությունների զարգացմանը, խարանի նվազեցմանը, ճշգրիտ տվյալների հավաքագրմանը, ինչպես նաև մարդու իրավունքների խթանմանն ու գենդերային հավասարությանը նպաստող հոգեկան առողջության ծառայությունների բարեփոխումների խթանմանը»,- ասել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան։

Հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալով` Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշել է, որ «Պետության և մասնագիտական, հասարակական շրջանակների կարևորագույն խնդիրներից պետք է լինի արտաքին հոգեբանական ազդեցությունների չեզոքացումը` հոգեսոցիալական աջակցությունը և բնակչության հոգեկրթվածության բարձրացումը»:
Հուշագրի կնքումը միայն առաջին քայլն է, դրանից բխում է մի շարք խնդիրների համակարգային լուծում. շուտով կիրականացվի ծառայությունների քարտեզագրում, ոլորտին վերաբերող նյութերի տեղայնացում, էլեկտրոնային գրադարանի և ծրագրերի քննարկման հարթակի ստեղծում:
Այդպիսով` կկարողանանք նպաստել ոլորտի արդյունավետ զարգացմանը, դրան ուղղված նախաձեռնությունների ու միջոցառումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+