Ազգային ժողովը 6 ամսով երկարաձգեց Նոր կորոնավիրուսով՝ COVID 19-ով զբաղվող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը։
Նշենք՝ նախորդ նիստում ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
Ըստ Արկադի Խաչատրյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը, կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը:
Հիշեցնենք նաև՝ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը բացատրեց, որ Քննիչ հանձնաժողովը ձևավորվել է մի ժամանակահատվածում, երբ ԱԺ-ն պատրաստվում էր գնալ հերթական արձակուրդ, այնուհետև՝ սեպտեմբերից հետո տեղի ունեցած պատերազմական վիճակում, աշխատանքները մնացել են առկախված: Ուստի ամբողջական աշխատանքները վերջնականացնելու համար քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ աշխատանքներն ամփոփելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







