«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը արդեն հինգ ամիս է՝ վերապրոֆիլավորվել է որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։
Նշվում է, որ 20.03.2020 թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում՝ 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք:
-Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում:
-28.05.2020 թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը մինչ այժմ սպասարկել է 80 պացիենտի, որոնք բոլորն էլ ունեցել են ինքնուրույն տեղաշարժվելու և ինքնասպասարկման խնդիր:
— Վերաբացվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք:
-Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 96 տարեկան, որը առողջացմամբ դուրս է գրվել հենց հատուկ խնամքի բաժանմունքից:
Նշվում է, որ այս ընթացքում բարձր մակարդակով և անխափան բուժսպասարկում ապահովելու նպատակով կենտրոնը համալրվել է.
-Նոր թթվածնային կայանով,
-Հոսանքի գեներատորով:
-Մահճակալային ֆոնդը ավելացվել է՝ հասնելով 192-ի, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում հասնելով 22-ի:
-Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում նորագույն շարժական ռետնգեն սարքով և ռենտգենի թվայնացման սարքով։
-Լաբորատոր-գործիքային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի կիսաավտոմատ և ավտոմատ բիոքիմիական անալիզատորներով և այլ տարատեսակ լաբորատոր սարքավորումներով։
-Ինչպես նաև կենտրոնը համալրվել է թոքերի նոր արհեստական շնչառության սարքավորումներով ,
պացիենտի համար նախատեսված մոնիթորներով և այլ սարքավորումներով:
-Կատարվել է հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, նորոգման աշխատանքներ և գույքային վերազինում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







