Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−2°
  • Կապան+1°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 08:35

Բյուրեղավանում թունավորման դեպքերը քաղաքացիները կապում են ջրի հետ․ ԱՆ-ն նմուշառում է կատարել

Բյուրեղավանում թունավորման դեպքերը քաղաքացիները կապում են ջրի հետ․ ԱՆ-ն նմուշառում է կատարել

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մի շարք բնակիչներ մի քանի օր է դիմում են Շտապօգնություն` սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում ախտորոշումներով, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ թունավորման դեպքեր են գրանցվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակչի մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա, իսկ մյուս մասը՝ «Աբովյան» ԲԿ։ Նրանք կարծում են, որ թունավորումը ջրից է։

Բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ո՛չ գազից, ո՛չ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի խոսքով՝ վերջին օրերին շտապօգնության կանչեր են գրանցվել ընդհանուր թուլության, փսխումների ու ջերմության գանգատներով:

«ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից անհապաղ իրականացվել է համաճարակաբանական հետազոտութուն և նմուշառում։ Ծանր դեպքեր չունենք»,- նշել է նա:

Ծատրյանի խոսքով՝ գործընթացն ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնեն առաջիկայում: 




© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+