Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:30

Մինչև 1 տարեկան երեխաներն ու առցանց տաքսու վարորդները կներառվեն ապահովագրության համակարգում

Մինչև 1 տարեկան երեխաներն ու առցանց տաքսու վարորդները կներառվեն ապահովագրության համակարգում

Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հավանություն է տվել համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նախագծին։

Նախագծով առաջարկվում է համակարգում ներառել նոր շահառու խմբեր՝ մինչև մեկ տարեկան երեխաներին, առցանց հարթակներով աշխատող վարորդներին։ Վերջիններիս համար օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականից։ Համակարգում կներառվեն նաև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու ճանաչվածները, որոնց մի մասը նախկինում չէր ընդգրկվում համակարգում։

Նոր նախագծով անհատ ձեռնարկատերերն ապահովագրավճարները կկարողանան վճարել ոչ թե միանգամից, այլ մասերով՝ ամեն ամիս։ Բացի այդ, սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ բժշկական ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ ծառայությունները մերժելու դեպքում։

Կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է համակարգի ներդրումից հետո քաղաքացիների արձագանքները հաշվի առնելով և առաջին եռամսյակի փորձը վերլուծելով։

Նախարարի ներկայացմամբ՝ համակարգի շրջանակում արդեն գրանցվել է շուրջ 277 479 բուժայց, 105 670 հիվանդանոցային դեպք, իսկ 65+ տարիքային խմբից 221 361 մարդ օգտվել է համակարգից։ Միայն այս խմբի բուժսպասարկման համար պետությունը, նրա խոսքով, ծախսել է 28 մլրդ 438 մլն դրամ։

Նա նաև նշել է, որ 361 թոշակառու ստացել է ավելի քան 4 մլն դրամ արժեքով բուժօգնություն, 89 265 մարդ՝ 2-4 մլն դրամի, իսկ հազարավոր քաղաքացիներ՝ մինչև 1 մլն դրամի ծառայություններ։

Երևանում առցանց տաքսու վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին անցկացրել, նրանց պահանջներից մեկը համընդհանուր ապահովագրության համակարգում իրենց ներառելն էր։

Ապրիլի 7-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն ընդունել է նախագիծը։

Կարդացեք նաև՝

ԱՆ-ն հնարավոր է համարել օնլայն տաքսու վարորդներին վաղաժամ ներառել ապահովագրական համակարգում

Թարմացված է՝ 7.04.2026 | 16:30

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+