Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:58

Նախարարը պարզաբանել է ԱՁ-ների՝ մինչև ապրիլի 20-ն առողջության ապահովագրության գումարը վճարելու պահանջը

Նախարարը պարզաբանել է ԱՁ-ների՝ մինչև ապրիլի 20-ն առողջության ապահովագրության գումարը վճարելու պահանջը

Անհատ ձեռներեցները և վարձու աշխատողներն Առողջության համընդհանուր ապահովագրության պարտադիր վճարները և հարկային պարտավորությունները տարբեր ձևաչափով են կատարելու, սակայն 2027 թվականից կքննարկենք մաս-մաս վճարելու տարբերակը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այսպես նա արձագանքել է հարցին, թե ինչո՞ւ են ԱՁ-ները ապահովագրության ամբողջ վճարումն ստիպված իրականացնել մինչև այդ տարվա ապրիլի 20-ը, երբ վարձու աշխատողն այն վճարում է տարվա ընթացքում։

Ըստ նախարարի՝ պարտավորության հետ կապված նույն տրամաբանությունն են ընտրել, ինչպես որ նախորդիվ վարձու աշխատողների տարբերակում եկամտահարկի վճարումը։

«Անհատ ձեռնարկատերերի համար նույն Զինապահին ուղղվող գումարները ևս այս տրամաբանությամբ են հավաքագրվել և վճարվել տարին մեկ անգամ, ընդհանուր տարեկան հաշվետվողական ցիկլն ավարտելուց հետո մինչև ապրիլի 20-ը, և այս առումով էլ նմանատիպ մեխանիզմ է գործարկվել առողջության ապահովագրության շրջանակներում»,- նշել է նա։

ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նոյեմբերի 8-ին Ավանեսյանը հայտնել էր, որ առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+