Նոյեմբերի 25-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14 նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-15, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 14-16 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-15, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 17 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







