Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:45

Հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկելն արգելվել է

Հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկելն արգելվել է

Պարետատունը հրապարակել է Հայաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի կանոնները։ Հասարակական տրանսպորտը մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը, սակայն անվտանգության միջոցների խիստ պահպանմամբ:

2020 թվականի մայիսի 1-ի թիվ 63 պարետային որոշման 4-րդ հավելվածում սահմանված են հասարակական տրանսպորտի անվտանգության ապահովման պահանջները: Եկեք առանձնացնենք դրանցից ամենակարևորները՝

  • Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9
    մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:
  • Տրանսպորտային
    միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար
    հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ
    ինքնաշեն նստատեղերի ավելացումը:
  • 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
  • Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության
    միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման
    անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:
  •  Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր
    տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:
  •  Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման
    համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը
    հնարավորինս նվազեցնելու նպատակով։
  •  Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և
    սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ
    աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի
    վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն
    սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի:
  • Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին
    տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։
  • Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական
    օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի
    ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու
    դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ
    տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով
    8003 համարով:
  • Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝
    եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ
    պարբերականությամբ։
  • Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված
    տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
  •  Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների
    առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝
    դիմակ և ձեռնոց կրելու:
  • Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը
    ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
  • Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ
    ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու
    անհրաժեշտությունը։
  • Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար
    օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք:
    Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական
    պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում
    մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների
    մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝
    ժամանման վայրում հեռացնելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+