Նոյեմբերի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 14-16 աստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 15-17 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 15-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-17 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-18, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







