Նոյեմբերի 17-ի գեշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-11 նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-14, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 14-16 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-10, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 25 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







