Հարսանիքի, հոգեհանգստի, թաղման արարողությունների դեպքում կշարունակեն գործել առանձին մոտեցումներ: Փոխվարչապետը նշեց, որ մենք շարունակում ենք ապրել համավարակի պայմաններում, ուստի հարսանիքների կազմակերպում չի թույլատրվելու, իսկ հոգեհանգիստների և թաղումների դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ:
Անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սննդի օբյեկտներում դիմակ կրելու վերաբերյալ հարցին, Ավինյանը շեշտեց, որ առաջնորդվելու են խելամտության կանխավարկածով՝ հիշեցնելով, որ փակ վայրերում դիմակ կրելու պահանջը պարտադիր է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







