Նոյեմբերի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-13, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 12-14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-9, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-15, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







