Նոյեմբերի 15-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11-15, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 9-12, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 12 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







