Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգի միջոցով հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 1938 անձի հետ շփված մոտ 36 հազար մարդ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում մայիսի 14-ին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Տեղորոշման համակարգի միջոցով կատարվել է 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում, համակարգով տրված թիվը եղել է 36 հազար: Այդ թվից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ իրապես կոնտակտ է ունեցել վարակակիրը»,- ասաց Ավինյանը:
Ըստ Ավինյանի՝ այդ համակարգը 20-30 տոկոսով բարձրացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքները։ Փոխվարչապետն ավելացրեց, որ շուտով գործարկվելու է նաև մեկ այլ համակարգ, որով Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների։ Ամեն շրջանում, ըստ Ավինյանի, գործելու են 1 ոստիկանից և ԱԻՆ 1 աշխատակցից կազմված խմբեր, որոնք հետևելու են մեկուսացման որոշումների կատարմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







