Հայաստանի մարզերում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 նախալեռնային շրջաններում՝ 15-17 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-18, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 17 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







