Հայաստանի մարզերում նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-19, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 18-20 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 18-20 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 20 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







