Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից։
Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։
2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարության ընդունած որոշմամբ՝ Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։
Այսօր վկայագրերի հերթական խմբաքանակը տրամադրվել է Ավան, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում ավելի քան երեսուն տարի բնակվող Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







