ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ազգային միասնության օրը պարգևատրել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Արքեպիսկոպոսին շնորհվել է Ալեքսանդր Նևսկու շքանշան։
Նշվում է, որ Պուտինը տարբեր գործիչների պետական և նախագահական պարգևներ է հանձնել՝ ռուս ազգի միասնության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։
Պարգևատրվածների թվում են նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ մուֆթի Ռավիլ Գայնուտդինը և Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը։





































