Երևանի Լեփսիուսի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով ավտոտնակներ են այրվել, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով այրվել է 2 մետաղական ավտոտնակ, որում, ինչպես հայտնել է ավտոտնակի սեփականատերը, գտնվել են ավտոմեքենայի պահեստամասեր, կենցաղային իրեր։
Ավտոտնակի սեփականատերը հայտնել է նաև, որ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է շուրջ 300 հազար դրամի վնաս, նշել է լրատվամիջոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







