Հայաստանի մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում սպասվում է 20-22 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15 նախալեռնային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-16, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն
Արցախում հոկտեմբերի 22-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







