«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթին մեկ թեկնածու է առաջադրվել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ Զեյնալյանն ապրիլի 17-ից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չի անցել։
«Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորն առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը»,- գրում է թերթը։
Թերթի վստահեցմամբ՝ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։
Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում եկել է որակային նոր փուլի անցնելու ժամանակը։
Զեյնալյանը Փաշինյանի խնդրանքով նոյեմբերի 19-ին հրաժարական էր տվել՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ վեճից հետո։



































