Հոկտեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-16, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 21-24 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։




































