Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ նրա հոր՝ Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով: Հակոբջան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում:
Մարտին Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել էր Թուրքիայի նախագահի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք)։ Էրդողանն իր ուրախությունն է հայտնել Նորին Ամենապատվության մասնակցության համար։





































