Հոկտեմբերի 10-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 10-ին
Երևանում ցերեկն սպասվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-17 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 նախալեռնային շրջաններում՝ 18-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-18, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 23 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







