Հոկտեմբերի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 27-22 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 21-25 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-28, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 27-30 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 21 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







