Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

ՀՀ-ում երեխայի նկատմամբ սեռական բռնության գործադրման դեպքեր արձանագրվում են. ՄԻՊ

Երեխան պետք է ունենա իրավունք՝ մեծանալու ընտանիքում, մայրությունը և մանկությունը գտնվում են պետության պաշտպանության ու հոգածության ներքո, մենք շարժվում ենք ընտանիքահեն հասարակության սկզբունքով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե պաշտպանն ինչ դիրքորոշում ունի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիայի վերաբերյալ:

Պաշտպանը ցավով ընդգծեց, որ մեր երկրում արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում:  Բայց, ըստ ՀՀ օմբուդսմենի, երեխայի համար ավելի լավ միջավայր, քան ընտանիքն է, հնարավոր չէ գտնել:

«Ես վիճակագրություն եմ խնդրել և Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում միայն Հայաստանը և Իռլանդիան չեն վավերացրել կոնվեցիան: Ես հույս ունեմ, որ այդ կոնվեցիան կնպաստի հատկապես քրեական գործով մեխանիզմների կատարելագործմանը»,-ասաց նա:

Հերիքնազ Տիգրանյանը արձագանքեց, որ այս կոնվեցիան դեմ չէ ընտանիքին, չի ստեղծում ընտանիքի նոր մոդել, և մեծ ափսոսանք հայտնեց, որ հանրության մեջ այլ տեղեկություններ են տարածվում:

«Ես ուզում եմ մենք արձնագրենք, որ այս կոնվեցնիան որևէ կերպ դեմ չէ ընտանիքին և չի ստեղծում ընտանիքի նոր մոդել: Հանրության մեջ հազար ու մի որակումներ ստացավ, հիմա էլ ասում են, որ այն նպատակ է հետապնդում դպրոցներում քարոզելու այլասերություն կամ միասեռականություն: Ես չգիտեմ՝ կոնվենցիայի որ դրույթը կարդալով են մարդիկ եկել այդ եզրահանգման, բայց մեծ ափսոսանք եմ հայտնում, որ նման տեսակետ են հայտնում նաև մասնագիտական համայնքի ներկայացուցիչները և այն կառույցի ղեկավարը, ով կոչված է իրավապաշտպան գործունեություն իրականացնելու»,- ասաց  Տիգրանյանը՝ հավելելով, որ ցավալիորեն հանրությունը հավատում է այդ տեսակետներին:

Ի պատասխան ՀՀ օբուդսմենը նկատեց, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի դեմ հնչող կարծիքներն ու ապատեղեկատվությունը լավագույն օրինակ է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ։

«Եթե կառավարությունն իրազեկման աշխատանքներ չի իրականացնում ճիշտ ուղղությամբ, պարզ է, որ այդ վակուումը լցվելու է ապատեղեկատվությամբ:Այս կոնվենցիան այն օրինակներից էր, որը ցույց տվեց, որ հաջորդ նման իրավիճակներում պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 11-ին, 79 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը: Փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+