Հոկտեմբերի 2-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-14, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14 նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-21, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-15, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-22 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-10, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 12 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







