Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատարը մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում, ինչի հետևանքով կա զոհ, գրում է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ բեռնատարը դիզվառելիք էր տեղափոխում, իսկ մահացած վարորդն Իրանի քաղաքացի էր։ Ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվելու պատճառով մասերի է բաժանվել։
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է լրատվամիջոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







