Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական Миротворец կայքի տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ-ը։
Կայքի հեղինակներն արքեպիսկոպոսին մեղադրում են «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ինչպես նաև Ռուսաստանին հրապարակային աջակցության մեջ»։
Կայքն ստեղծվել է 2014 թվականին։ Հեղինակները նպատակ ունեն բացահայտել և հրապարակել այն անձանց ինքնությունը, ովքեր, ըստ իրենց, սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ Վերջին տարիներին «սև ցուցակում» հայտնվել են լրագրողների, դերասանների և քաղաքական գործիչների տվյալներ, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ պատճառներով արժանացել են կայքի հեղինակների բացասական գնահատականին։





































