Կինոռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը կկայանա կիրակի՝ տեղական ժամով ժամը 15։00-ին, Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում, հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցներին, այդպիսին են ներկայիս կանոնները։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, որ սիրել ու շարունակում եք սիրել նրան»,- գրել է նա Տելեգրամում։
Քեոսայանը մահացել էր սեպտեմբերի 26-ին։ Հունվարին ռեժիսորը կլինիկական մահ էր տարել և այդ ժամանակից գտնվում էր կոմայի մեջ։





































