Սեպտեմբերի 28-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-19, նախալեռնային շրջաններում՝ 20-25 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 21-25, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 18-21, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 15 աստիճան տաքություն։





































