Առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում, խեղաթյուրված տվյալներ է ավելացրել։
Գերատեսչությունից հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է:





































