«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք:
Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո դրա շրջանակներում կուսակցությունը նախաձեռնելու է նաև համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր սահմանադրության ընդունման գործընթաց:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հռչակելու Փաշինյանի նախաձեռնության մասին։
Հարցվածների մեծամասնությունը կա՛մ դեմ է արտահայտվել Փաշինյանի գաղափարին, կա՛մ նշել է, որ չի հասկանում դրա իմաստը։
«Թող գնա, իրենց գյուղում Չորրորդ Հանրապետություն կառուցի»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Փաշինյանին հակադարձողների կարծիքով՝ վարչապետին ուղղորդում են արտաքին ուժերը։
«Փաշինյանի ոչ մի ասածի հետ համաձայն չեմ։ Ինքն Ադրբեջան է ստեղծում, փոքր Ադրբեջան, Չորրորդ Հանրապետություն չի ստեղծում, ինքը երկրորդ Ալիևն է, երկրորդ Էրդողանը, նրանց դեսպանն է Հայաստանում։ Ինչ անում է, վնաս է հայերին, օգուտ՝ թշնամիներին»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:
Քաղաքացիների մի մասը պատասխանել է, որ չի հասկանում, թե Փաշինյանն ի՞նչ է նկատի ունեցել 4-րդ Հանրապետություն սահմանման ներքո և ո՞րն է այն հռչակելու նպատակը։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։





































