Սեպտեմբերի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 21-22 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 նախալեռնային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-22, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-17, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։





































