Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի տարածքում բախվել են Toyota Highlander և Volkwagen Vento մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







