Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15 նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-12, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17-20, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-19, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-15, նախալեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 19 աստիճան տաքություն։





































