Սև ծովի շրջանից Հայաստանին է մոտենում բավականին ակտիվ ցիկլոն, տեղեկացրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի այսօր երեկոյան ուշ ժամերին, իսկ տեղումնաբեր ամենաակտիվ գոտին Հայաստանում կլինի վաղը կեսօրից հետո։ Ցիկլոնն իր հետ հյուսիս-արևմուտքից կբերի արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, և վաղը ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-12 աստիճանով կնվազի»,- հայտնել է Սուրենյանը։
Նրա տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 20-21-ն ընկած ժամանակահատվածում ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կպահպանվեն առանձին հատվածներում և կկրեն կարճատև բնույթ, իսկ սեպտեմբերի 22-ից սկսած՝ տեղումները կդադարեն։




































