Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն սպասվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22-26, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-15, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







