Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 09։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Ըստ հայտարարության՝ մատակարարման դադարեցումը կապված է Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին, հավելել են ընկերությունից։

























