Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն սպասվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-23 նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-28, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 26-29 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-23, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-19, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 17 աստիճան տաքություն։





































