Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21 նախալեռնային շրջաններում՝ 22-25 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 16-20 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-20, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-28, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 25-27 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 26-29 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 26 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







