Սեպտեմբերի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 նախալեռնային շրջաններում՝ 29-31 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 20-24 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27, նախալեռնային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-33, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-34 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 27 աստիճան տաքություն։




































