Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ առկա է քարաթափման վտանգ։ ՀՀ մյուս ավտոճանապարհները բաց են, տեղեկացրել է ծառայությունը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հավելել է կայքը։




































