Սեպտեմբերի 8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25, նախալեռնային շրջաններում՝ 27-33 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-32, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 32-34 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 32-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 23-27, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 32-34 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 23 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







