Սեպտեմբերի 7-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը սպասվում է 31-33 աստիճան, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-28 նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 24-27, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-32, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 31-34 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 31-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-24, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







